ՌԴ խորհրդարանի ստորին պալատը ընդունել է ձմեռային ժամանակին վերադառնալու օրինագիծը երրորդ ընթերցումով, Դաշնության խորհուրդը օրինագիծը կքննարկի հուլիսի 9-ին: Օրինագիծը ՌԴ-ում ժամանակը համապատասխանեցնում է համաշխարհային ժամանակին՝ UTC (SU) +3 ժամ: ՌԴ տարածքում կլինեն 11 ժամային գոտիներ, որոնց սահմանները ձևավորվում են ՌԴ սուբյեկտների սահմաններով: Ժամացույցի սեզոնային հետուառաջումները արգելվում են: Նոր օրինագիծը, ընդունման դեպքում, ուժի մեջ կմտնի 2014 թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 2: 00-ին: